ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Արևմուտքից ցիկլոն է մոտենում

Արևմուտքից ցիկլոն է մոտենում
06.01.2016 | 14:13

Հունվարի 6-7-ին հանրապետությունը կգտնվի ցիկլոնի ծայրամասերում, իսկ արդեն հունվարի 8-ին` ցիկլոնի կենտրոնում: ՀՀ ՏԿԱԻՆ հաղորդմամբ, հունվարի 6-ին, 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Հունվարի 7-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 6-7-ին աստիճանաբար կբարձրանա. ցերեկը՝ 2-4, գիշերը՝ 4-6 աստիճանով, 10-ին կնվազի 3-6 աստիճանով:

Դիտվել է՝ 2564

Մեկնաբանություններ